Թերթի խմբագրությունը երեկ նամակ է ստացել Երեւանի Տ.Գ Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի ուսուցիչների կողմից, ովքեր ահազանգում էին տնօրենի առաջիկա ընտրությունների մասին.
«Խնդրում ենք ձեզ անդրադառնալ Տ.Գ. Շեւչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում տիրող նախընտրական խայտառակ լարված իրավիճակին եւ գրել տնօրենի սպասվող անօրինական ընտրության, ինչպես նաեւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Է. Թումանյանի ուսուցչական կազմի հանդեպ կամայական եւ անմարդկային վերաբերմունքի մասին: Նաեւ ձեզ հրավիրում ենք թիվ 42 ավագ դպրոց` այդ ամենի մասին աշակերտներից եւ ուուցիչներից տեղեկանալու եւ լուսաբանելու համար»:




























