Թուրքիայի Կենտրոնական բանկը իր հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքը 30%-ից բարձրացրել է 35%-ի։ Այս մասին ասվում է կարգավորող մարմնի հաղորդագրության մեջ։
«Դրամավարկային քաղաքականության կոմիտեն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը (աճուրդի մեկ շաբաթյա ռեպո տոկոսադրույքը) 30%-ից հասցնել 35%-ի»,- նշվում է զեկույցում։




























