Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է Գազայում ռազմական գործողությունների նոր փուլի մասին, գրել է Haaretz թերթը։

«Մենք անցել ենք պատերազմի նոր փուլի, ռազմական գործողությունները կշարունակվեն մինչեւ հետագա հրամանների ստացում»,- պարբերականը մեջբերել է նախարարի խոսքերը։

Նախօրեին Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, բրիգադի գեներալ Դանիել Հագարին հայտարարել էր, որ վերջին օրերին զինվորականները ցամաքային գործողություններ են կատարել Գազայի հատվածի տարածքում, բայց հոկտեմբերի27-ի երեկոյից այդ գործողություններն ընդլայնվել են եւ հիմնականում վերաբերում են անկլավի հյուսիսին։