ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության վրա հիմնված փորձագիտական քննարկմանը ԿԽՄԿ երևանյան գրասենյակում։ Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

Քննարկման ժամանակ անդրադարձ է կատարվել միջազգային մարդասիրական իրավունքի հիմնական սկզբունքներին, ԿԽՄԿ գործելակերպին և գործունեության հիմնական ուղղություններին ՀՀ֊-ում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար փոխանակվել խոցելի խմբերի կարիքները հասցեագրելու լավագույն փորձով։