Հոկտեմբերի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 18:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ է ստացվել, որ 4-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Խաղաղ Դոնի փողոցում գործող «էրեբունի» սգո սրահ, որի բակում հայտնաբերել են կնոջ դի: Հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: