Չերկեսիայում չարտոնված ցույցին մասնակցելու համար Կարաչայևո-Չերկեզիայում ոստիկանական բաժանմունք է բերման ենթարկվել ավելի քան 30 մարդ։ Նախօրեին տարածաշրջանում տեղի է ունեցել ինքնաբուխ ցույց՝ ի պաշտպանություն Պաղեստինի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ տեղական վարչությունը։

«Հավաքվածների անօրինական գործողությունները կասեցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից։ 34 օրինախախտներ բերման են ենթարկվել Ռուսաստանի ՆԳՆ Չերկեսկի բաժին, որտեղ նրանց նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ՝ Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.2-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման հիմքով»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

Ձերբակալվածներին նախազգուշացում է տրվել չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար վարչական և քրեական պատասխանատվության մասին։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ձերբակալվածները մասնակցել են Պաղեստինին աջակցող ցույցին, որը տեղի է ունեցել նախօրեին։ Ոստիկանության գնահատականներով՝ բողոքի ակցիային մասնակցել է 80 մարդ։