Պարզվել է Մախաչկալայի օդանավակայանում անկարգություններ հրահրած 510 մարդկանց ինքնությունը։ Ստուգվում են ՆԳՆ եւ պաշտպանության նախարարության բազաները, տեղեկացնում են հանրապետության իշխանությունները, փոխանցել է  BRIEF Թելեգրամ-ալիքը։

«Արդեն կա 84 մարդ, որոնք ենթակա են մասնակի զորակոչի։ Կան մարդիկ, որոնք գտնվում են հետախուզման մեջ, եւ պարզվել է 17 սադրիչների ինքնությունը»,- նշվել է տեղեկությունում։