Արագածոտնի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:50-ի սահմաններում Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին բախվել են BMW, Mercedes Vito և Scania բեռնատար մակնիշի ավտոմեքեանաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով BMW-ի վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարները, որոնք դին պատգարակով մոտեցրել են դիատարին:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնութունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: