Երևանում հայտնաբերվել է պլաստիկ վիրաբույժ Եկատերինա Պարխոմենկոն, ով արտաքնապես շատ նման է 2020 թվականին ինքնասպանություն գործած բժիշկ Ալենա Վերդիին։ Այս մասին հայտնի է դարձել Россия-1 հեռուստաալիքի Малахов հաղորդաշարում։

«Նա ինձ կտրեց բութ վիրահատական դանակով և չէր հասկանում, թե ինչպես պետք է հետո կարի ինձ։ Մարդն ուղղակի հասել էր վիրահատական ​​սեղանին և կտրում էր ինչ պատահի»,- Ալենա Վերդիի մասին հիշել է նրա հիվանդ Միրոսլավա Վոսկրեսենսկայան, գրում է Газета-ն։

Վիրաբույժը գործունեություն էր ծավալում Կրասնոդարում, բայց հետո նրա նախկին հիվանդները սկսել են բողոքել ծառայությունների վատ որակից, և գործը հասել է դատարան։ Արդյունքում՝ Վերդին ուղարկվել է տնային կալանքի, նա տեղափոխվել է իր ընկերուհու՝ Յուլիա Սինիցկայայի մոտ, որտեղ ինքնասպան է եղել 2020 թվականին։

Սակայն որոշ ժամանակ անց Երևանում բացվել է Եկատերինա Պարխոմենկոյի կլինիկան, որն արտաքնապես շատ նման է մահացած բժշկին։ Հաղորդման թղթակիցներին հաջողվել է մոտենալ բժշկին և ուղղակիորեն հարցնել՝ արդյոք նա որևէ առնչություն ունի Ալենա Վերդիի հետ։

«Ոչ։ Ես չգիտեմ նման մարդու։ Ես աշխատում եմ երեք տարի, այստեղ ամեն շուն ճանաչում է ինձ, մենք խիստ հսկողություն ենք անցնում։ Եթե ​​մարդ բացել է կլինիկա, դա արդեն շատ բան է ասում»,- պատասխանել է Պարխոմենկոն։