Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սաֆյան անցուղում:

Երևանի քաղաքապետարանից NEWS.am-ին տեղեկացնում են, որ Թոթովենց փողոցից դեպի Նելսոն Ստեփանյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ»: