Լոռու մարզում, հոկտեմբերի 29-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է դիմել Վանաձորի բնակիչ, 77-ամյա Հայաստան Ն․- և հայտնել, որ Գայի փողոցի 13 հասցեում գտնվող իր բնակարանի ավտոտնակից մուտք գործելու եղանակով անհայտ անձինք մտել են տուն, տակն ու վրա արել ողջ գույքը և այնտեղից կատարել գողութուն, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում ահազանգողը հայտնել է, որ ննջասենյակի պատուհանի փեղկը, որը եղել է եվրոպատուհան, բացել են, մտել տուն, գողացել ոսկյա զարդեր և գումար:
Դեպքի փաստով Ոստիկանության Բազումի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որրտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հայաստան Ն.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է Վանաձորի նոտարական գրասենյակում որպես նոտարի օգնական:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ գողությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով, նոտարի օգնականին պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս:





























