ՀՀ վարչապետի աշխատակազմի պահման ծախսերը 2024թ. կավելանան 4,7 մլրդ դրամով։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 1-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ընդհանուր ծախսերը կկազմեն 24,572 մլրդ դրամ։ «Դրանցից 3,8 մլրդ-ն կհատկացվի կապիտալ ծախսերին, 20,77 մլրդ-ն՝ ընթացիկ»,- ասել է Հովհաննիսյանը։
Վարչապետի աշխատակազմը պետք է իրականացնի 11 ծրագիր 51 միջոցառմամբ։





























