Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարիքները հոգալու համար 2024 թվականին ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 587,8 մլն դրամ։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 1-ին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։
Միաժամանակ հատկացված միջոցների 99,3%-ը ուղղվելու է ընթացիկ ծախսերին, իսկ միայն 0,6%-ը (3,981 մլն դրամ)՝ կապիտալ ծախսերին։
«Նախատեսվում է իրականացնել ընդամենը 1 ծրագիր՝ 2 միջոցառումով»,- ասաց Սիրունյանը:





























