United Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել շտապ փոխել ուղղությունը՝ ուղևորուհու ծննդաբերության պատճառով։
Mirror-ի հաղորդմամբ, ինքնաթիռը Սան Ֆրանցիսկոյից (Կալիֆորնիա) թռչում էր Հոնոլուլու (Հավայան կղզիներ): Թռիչքի ժամանակ սկսվել են հղի կնոջ երկունքի ցավերը, և անձնակազմը որոշել է հետ շրջել ինքնաթիռը։
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում, և կնոջը հանձնվել են բժիշկներին։ Նրա վիճակի և ծննդաբերության ընթացքի մասին մանրամասներ չեն հաղորդվում։




























