Այսօր նոյեմբերի 2-ինՙ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա տոնավաճառի հարևանությամբ գտնվող խորհրդային տարիներին հայտնի «Անուշ» տրիկոտաժի գործարանի մուտքի մոտ դի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Տղամադդու դին հայտնաբերվել է բեռ տեղափոխող քարշակի վրա:





























