Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեղրիում այցելել է «Sunny Meghri» չրի գործարան։
Նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ գործարանի տնօրեն Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրությանը, զրուցել աշխատակիցների հետ։
Խաչատուրյանը հետաքրքրվեց, թե արդյոք տարբերակ չկա ավտոմատացնելու գործարանի աշխատանքը, քանի որ շատ բան ձեռքով էր արվում: Պատասխանեցին որ կա եւ մտածում են այդ ուղղությամբ:





























