ԱՄՆ հետախուզությունը ռուսական «Վագներ» ՊՄԿ-ի և Իսրայելի դեմ պայքարող լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման հնարավոր համագործակցության վերաբերյալ մտահոգություններ ունի։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները տեղեկություն են ստացել, որ «Վագներ» ՊՄԿ-ն «Հեզբոլլահին» կարող է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգ ուղարկել, որն Արևմուտքում հայտնի է SA-22 անունով։ Ռուսաստանում այն ​​կոչվում է Панцирь-С1՝ սա հակաօդային պաշտպանության հրթիռային և հրազենային համակարգ է, հայտնում է BBC-ն։ «Ամերիկյան պաշտոնյաներից մեկն ասել է, որ Վաշինգտոնը չի հաստատել այս համակարգի ուղարկման փաստը։ Բայց այն վերահսկում է «Վագներ» ՊՄԿ-ի և «Հեզբոլլահի» միջև բանակցությունները, և նման մատակարարումների հնարավորությունը մեծ անհանգստություն է առաջացնում», - ասվում է հրատարակության մեջ:

Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն իր ավիակիրն ուղարկել է Արևելյան Միջերկրական ծով՝ դրանով իսկ փորձելով կանխել «Հեզբոլլահի« ակտիվ մասնակցությունն Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի պատերազմին։

WSJ-ը նշում է, որ «Վագներ» ՊՄԿ-ի վարձկանները գործում են Սիրիայում, որտեղ կան նաև «Հեզբոլլահի» անդամներ՝ պարագլխային խմբավորում, որին աջակցում է Իրանը։