Նոյեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 56-ամյա Հակոբ Բ.-ն, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Արաքս գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 37-ամյա Միշա Թ.-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է այդ պահին Արաքս գյուղում գտնվող  «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո վրաերթի ենթարկվածը տեղափոխվել  է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: