Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև մառախուղ։ Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով, 4-ին նույնքան կբարձրանա։

Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 4-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +19+21։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+16,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +11+14,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +16+18,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +11+14,

Լոռիում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +18+21,

Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+22, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +11+13,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +16+20,

Արարատում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +20+22,

Արմավիրում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +20+22,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+11,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +20+23, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +13+15։