Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քատրին Կոլոնան կարծում է, որ Աֆրիկայի երկրները չպետք է Ֆրանսիան փոխարինեն Ռուսաստանով։ Այս մասին նա ասել է Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում կայացած մամուլի ասուլիսում։

«Ձեր փոխարեն ես Ֆրանսիան չէի փոխարինի Ռուսաստանով»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փարիզին անհանգստացնում է ՌԴ ազդեցության ամրապնդումը Սահելի տարածաշրջանում։

«Սահելը ամբողջ Աֆրիկան չէ»,- ասել է նա եւ ավելացրել, որ Աֆրիկայի այլ երկրների հետ Ֆրանսիան լավ հարաբերություններ է պահպանում։

Հուլիսի 26-ին Նիգերում մի խումբ զինվորականներ նախագահի գվարդիայից խռովություն բարձրացրին եւ հայտարարեցին, որ իշխանությունից հեռացնում են նախագահ Մոհամեդ Բազումին։ Երկրի կառավարման համար ձեւավորվեց Հայրենիքի փրկության ազգային խորհուրդ՝ գվարդիայի հրամանատար Աբդուռահման Տչիանիի գլխավորությամբ։ Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերութան մեջ մտնող պետություննների ղեկավարները խռովարարների դեմ կոշտ պատժամիջոցներ են մտցրել եւ պահանջել ազատ արձակել Բազումին՝ սպառնալով ուժի կիրառմամբ։ Ապստամբների պաշտպանությամբ հանդես են եկել Մալին եւ Բուրկինա Ֆասոն։