Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հեռակա կարգով երկրի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեղադրանք է ներկայացրել Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակը։

«ՌՈւԵ պատրիարքին տեղեկացվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության դեմ ոտնձգության կասկածանքի մասին»,- նշվել է հաղորդագրությունում։

Ուկրաինացիները պատրիարքին մեղադրում են նաեւ այն բանում, որ նա արդարացնում է ՌԴ գործողություններն Ուկրաինայում։

Գլխավոր դատախազի գրասենյակում հայտարարել են, որ ՌՈւԵ պատրիարքը տարածում է քարոզչություն, մասնավորապես, Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (Մոսկվայի պատրիարքություն) ներկայացուցիչների օգնությամբ։