Հյուսիսատլանտյան դաշինքը միշտ առճակատման զենք կլինի, ոչ թե խաղաղության հասնելու միջոց։

Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ելույթ ունենալով «Ռոսիա» ցուցահանդես-համաժողովի շրջանակում, «Գիտելիք» ընկերության մարաթոնում։ «Կալաշնիկովի ինքնաձիգը աշխարհում ամենաժամանակակից զենքն է, ինչ էլ որ անես՝ այն միշտ ինքնաձիգ կմնա։

Դու երբեք այն խաղաղ նպատակներով չես օգտագործի։ Միեւնույն է, դա կլինի սպանության զենք»,- ասել է նա։ «Նույնն էլ ՆԱՏՕ-ն է։ Դա առճակատման զենքն է»,- ավելացրել է Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։