Շաբաթ օրը Ֆինլանդիայի ամենամեծ օդանավակայանում՝ Հելսինկի-Վանտաայում, մի տղամարդ կոտրել է դռները և վազել կայանված ինքնաթիռների միջև գտնվող հարթակի երկայնքով:
«Տղամարդը օդանավակայանի տերմինալից հասել է ինքնաթիռի սանդուղքը։ Ճանապարհին նա կոտրել է երկու դռների կողպեքները։ Օդանավակայանի աշխատակիցները նկատել են հարթակի երկայնքով վազող տղամարդուն և բերման ենթարկել նրան»,- IltaLehti-ին ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ռաունո Յամսյան։
Ձերբակալվածը մոտ 40 տարեկան է, հարցաքննության ժամանակ նա հայտնել է թռիչքային գոտի հասնելու մեծ ցանկության մասին։ Տղամարդը կասկածվում է ծանրացնող հանգամանքներում վնաս պատճառելու և շարժման անվտանգության համար սպառնալիք ստեղծելու մեջ։
Ոստիկանությունն այս դեպքը բացառիկ է համարում։ «Օդանավակայանն ունի անվտանգության համալիր, հստակ և լավ միջոցներ։ Այն, որ նա այնտեղ է հայտնվել, բացառիկ իրավիճակ է»,- նշել է Յամսյան։





























