Ավելի քան 75 ակտիվիստներ փակել են ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենթ Չարլզ քաղաքում գտնվող Boeing գործարանի մուտքերը, որտեղ ակտիվիստներն ասում են, որ ավիաընկերությունը ռումբեր է արտադրում, որոնք օգտագործվել են Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի ժամանակ, գրում է RFT-ն։

Բողոքի ցույցը սկսվել են երկուշաբթի վաղ առավոտյան, երբ աշխատողները սովորականի նման ներկայացան աշխատանքի Boeing Building 598-ում, որը գտնվում է 370-ից հյուսիս 94 մայրուղու վրա: Ըստ բողոքի ակցիայի մասնակից խմբերից մեկի՝ այնտեղ Boeing-ն արտադրում է փոքր տրամաչափի ռումբեր կամ SDBS և համատեղ հարձակման զինամթերք կամ JDAM։ Հաղորդվում է, որ երկու զենքերն էլ օգտագործվել են Իսրայելի կողմից Գազայի դեմ՝ Boeing-ի արագ առաքմամբ։ 

Ակտիվիստներն ունեն պահանջների կարճ ցուցակ. նրանք ցանկանում են, որ Կոնգրեսը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անհապաղ հրադադարի կոչ անեն և դադարեցնեն Իսրայելին զենքի վաճառքը: