Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել եվրաինտեգրման կողմնակիցներին չորեքշաբթի երեկոյան հավաքվել Օրբելիանի պալատում։

Այդ ժամանակ արդեն հրապարակված կլինի Վրաստանի կողմից թեկնածուի կարգավիճակ ստանալու 12 առաջարկությունների կատարման վերաբերյալ՝ Եվրահանձնաժողովի գնահատականը։

«Վաղը մենք կհավաքվենք և ևս մեկ անգամ կասենք, որ մեր ապագան Ռուսաստանի մեջ չէ, և մենք մեր ձայնը կուղղենք դեպի Եվրոպա»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով, նախագահական նստավայրի մոտ նաև ստորագրահավաք կանցկացվի։

Նախատեսվում էր նաև համերգ, որը չեղարկվել է օկուպացիոն գծի մոտ Վրաստանի քաղաքացու մահվան պատճառով, հայտնում է Грузия News-ը։