Երգահան Ռուբեն Հախվերդյանը չի բացառում, որ մի օր էլ ինքը հեռանա Հայաստանից «Եթե չգնամ, իմ երեխաներին ի՞նչ է սպասվում այստեղ: Իրենք կդառնան նեղմիտ մարդիկ, ինչպիսին ես կլինեի, եթե աշխարհում չշրջեի»,- այսօր` հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հախվերդյանը: Անդրադառնալով արտագաղթին` նա նշեց, որ պետք է ոչ թե գնացողներին մեղադրել, այլ դրա պատճառները վերացնել: «Համոզված եմ՝ ում էլ այնտեղ լավ բիզնես եւ լավ փող առաջարկեն, կգնա: Էդ որ արվեստագետներ կան` հետ են գալիս, ուրեմն նրանք այնտեղ ստեղծագործելու ասպարեզ չունեն: Գալիս են, անունը դնում են հայրենասեր եմ, բայց նշանակում է՝ չեն ընդունվում դրսում»,- եզրակացրեց նա: Երեւանի մասին երգող Ռուբեն Հախվերդյանը խոր ափսոսանքով արձամագրեց, որ մայրաքաղաքում շատ բան է փոխվել, «քաղաքը փոխել է իր դեմքը». «Ամեն ինչ այնպես է փոխվել, որ երգելուց արդեն ուզում եմ ասեմ` չէ սա իմ սիրած Երեւանը չէ, սա իմ Հայաստանը չէ»,- նշեց երգահանը: