ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում արտահայտվել է ԵՄ նոր թեկնածուների մասին՝ հայտարարելով, որ «Կիև-Քիշնև «ռախիտը» արագ կարյունազրկի և կճարպազրկի պառավ Եվրոպան, և նրա հետևից հեռանալը կուղեկցվի Եվրամիության տոտալ թուլացմամբ»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Մեդվեդևը գրել է, որ 12 տարի առաջ Եվրամիության խոշորագույն երկրների ղեկավարները, «աչքերը կլորացնելով», ակնարկել են իրեն, որ շտապել են ստեղծել իրենց միությունը այնպիսի տարբեր երկրներից՝ Գերմանիայից ու Ֆրանսիայից, Ռումինիայից ու Մերձբալթիկայից ու Հունաստանից։
«Եվ հիմա խելագար Եվրահանձնաժողովը, կատաղած գինեկոլոգի գլխավորությամբ, պահանջում է, որ Բանդերակրաինային պահպանության ընդունել և հանուն դրա մնացած թույլ դաշնակիցներին կոլեկտիվ աբորտի ենթարկել: Կտրել դրանք ԵՄ ցանկացած սուբսիդիաներից՝ դրանք վերաբաշխելով հօգուտ Կիևի։ Դե, նաև, հօգուտ, ինչ է կոչվում՝ Մոլդովայի կամ Մոլդովիայի։ Անհասկանալի է, թե որտեղ է այն և ով է ապրում այնտեղ, ռումինացիները, կարծես թե, բայց ինչ անել նրա հետ այս իրավիճակում: Քաղաքականությունն առաջին տեղում է»: - գրել է նա։
Ըստ նրա, ԵՄ նոր անդամները ֆինանսապես կախված կդառնան։
«Իհարկե, երիտասարդ, բայց ագահ Կիև-Քիշնևյան ռախիտը արագ կարյունազրկի ու կճարպազրկի պառավ Եվրոպան: Նրան հետևելը կուղեկցվի Եվրամիության տոտալ թուլացմամբ, եվրոյի վարկաբեկմամբ և այլ այլանդակ հիվանդություններով։ Ո՞վ կշահի։ Գուշակեք երեք անգամից…»,- գրել է նա։




























