Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը իսլամական աշխարհի երկրներին գործնական քայլերի կոչ է արել, որոնք կարող են վերջ դնել Գազայում մարդկանց զոհվելուն։ Նման քայլերից մեկը կարող է դառնալ Իսրայել նավթի մատակարարման դադարեցումը, տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուքը Yeni Şafak թուրքական թերթին։
«Նախորդ արաբական պատերազմների ժամանակ «արաբական գործի» աջակցության համար նավթային էմբարգո էր մտցվում, մենք դա լավ գիտենք։ Եվ այսօր կարելի է դադարեցնել նավթի մատակարարումներնը նրանց, ովքեր օգնում են սիոնիստական կազմավորման գոյությանը»,- ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։
Նա նաեւ հայտարարել է, որ Գազայում հրադադարը կախված է ԱՄՆ-ից։ «Պատերազմը լիովին կառավարվում է ԱՄՆ-ի կողմից, որը ամենամեծ պատնեշն է հրադադարի ճանապարհին։ Հրադադարը կախված է ԱՄՆ-ից»,- նշել է Մարզուքը։
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի նպատակը անկախ պաղեստինյան պետության ստեղծումն է։ «Մենք ճանապարհ ենք դուրս եկել մեր ժողովրդի ազատության եւ Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պետության ստեղծման ապահովման համար»,- ընդգծել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։





























