British Petroleum նավթագազային ընկերությունը մեղադրվում է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան ֆինանսավորելու մեջ։ Այսպիսի եզրակացության են եկել Global Witness ընկերության հետազոտողները, որը պայքարում է կորպորացիաների կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ։
2020թ. BP-ն Ադրբեջանի կառավարությանն է հանձնել 35 մլրդ դոլարի նավթագազային արտադրանք։ Վաճառքից հասույթի գումարը չորս անգամ ավելին է Ադրբեջանի ռազմական ծախսերից։
BP-ն չի ընդունում մեղադրանքները եւ հայտարարում է, որ հավատարիմ է «անվտանգ, հուսալի եւ կայուն էներգետիկ բիզնեսի» վարմանն Ադրբեջանում։





























