ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին կմասնակցի Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին։

«Մենք վերջերս միասին մասնակցել ենք Բիշքեկում ԱՊՀ գագաթաժողովին։ Շուտով կհանդիպենք Մինսկում, Հավաքական անվտանգության խորհրդի նիստում»,- ասել է Պուտինը Աստանայում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ բանակցություններում։

«Մինչեւ տարեվերջ կլինի Պետերբուրգում, ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում եւ ԱՊՀ ղեկավարների նախաամանորյա ոչ պաշտոնական ավանդական հանդիպման լրացուցիչ հնարավորություն», ավելացրել է նա։