Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ բանակցություններում ընդգծել է երկրների հատուկ դաշնակցային հարաբերությունները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մենք խոսում ենք այն մասին, որ Ռուսաստանը եւ Ղազախստանը դաշնակիցներ են։ Կցանկանայի ընդգծել, որ, համենայն դեպս, մենք այդպես ենք դրան նայում Ռուսաստանում, մենք պարզապես դաշնակիցներ չենք, մենք ամենամերձավոր դաշնակիցներն ենք»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները ստեղծվել են նախորդ երկար տարիների ընթացքում։ «Ինձ համար շատ հաճելի է նշել, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին այն բանի համար, որ նա պահպանել է այդ միտումը, մեր հարաբերությունների ամրապնդման այդ ավանդույթը, որոնք շահեկան են մեր ժողովուրդների համար»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Նա նշել է, որ այդ մասին են վկայում նաեւ տնտեսական փոխգործակցության թվերը։




























