Սպիտակ տունը հայտնել է, որ Իսրայելը նոյեմբերի 9-ից կսկսի ամենօրյա չորսժամյա հումանիտար դադարներ իրականացնել Գազայի հատվածի հյուսիսում, որպեսզի տեղի բնակիչներին թույլ տա լքել վտանգավոր տարածքները, հայտնում է BBC-ն։

Հաղորդվում է, որ իսրայելական իշխանությունները վստահեցրել են Վաշինգտոնին, որ այս դադարների ընթացքում Գազայում իսրայելական ռազմական գործողություն չի անցկացվի:

Սպիտակ տունն այս որոշումը ճիշտ ուղղությամբ քայլ է անվանել։