Իրաքյան Քրդստանի Էրբիլում գտնվող ամերիկյան ավիաբազայում անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել։
Ըստ Rudaw-ի՝ բազայի վրա հարձակվել են երկու կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Իրանի կողմից աջակցվող «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը:
Վառելիքի պահեստում բռնկված հրդեհն ուժգնանում է։
Խմբավորումը ստանձնել է անցյալ ամսից ի վեր Քրդստանի տարածաշրջանում, Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերի դեմ տասնյակ հարձակումների պատասխանատվությունը՝ վկայակոչելով Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում Իսրայելին Վաշինգտոնի աջակցությունը:





























