Իսրայելը ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից հոկտեմբերի 7-ին վերցված պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ ոչ մի լուրջ առաջարկ չի ստացել։ Այս մասին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։

Նա ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից առաջադրված պայմաններն իսրայելական կողմի համար ակնհայտորեն անընդունելի են, հայտնում է Вести Израиль-ը։

Ավելի վաղ, Reuters-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր Իսրայելի, ԱՄՆ-ի և Կատարի միջև, իբր, Դոհայում ընթացող բանակցությունների մասին, որտեղ ժամանակավոր զինադադար է քննարկվում`պատանդների ազատ արձակման դիմաց։