Գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ, ՄԱԿ-ի շտապ օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը Գազայի հատվածում իրավիճակը համեմատել է անտառային հրդեհի հետ, որը կարող է տարածվել ողջ տարածաշրջանում, հայտնում է BBC-ն։

​Փարիզում մարդասիրական համաժողովում Գրիֆիթսը նաև ասել է, որ ՄԱԿ-ը չի կարող աջակցել պաղեստինցիներին այսպես կոչված անվտանգ գոտիներ մղելուն:

Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելուց առաջ՝ ի պատասխան Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման, Գազայի հատվածի հյուսիսի բնակիչներին կոչ են արել տեղափոխվել անկլավի հարավային հատված։

Սակայն, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակեց հարվածներ հասցնել հարավային կողմին՝ ստիպելով ՄԱԿ-ին և այլ կազմակերպություններին հայտարարել, որ Գազայում «անվտանգ տեղ չկա»: