Հայտնի է դարձել ուկրաինական պատերազմի սկզբից զոհված, վիրավորված և անհետ կորած ադրբեջանցիների թիվը։
Արևելյան Եվրոպայի Report բյուրոյի կատարած հետաքննության արդյունքում պարզվել է, որ այս ընթացքում առնվազն 130 ադրբեջանցի է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել, 70-ն անհետ կորել են։
Անհայտ կորած ադրբեջանցիների մեծ մասը Դոնեցկի մարզում, մասնավորապես՝ Մարիուպոլում բնակվող քաղաքացիներ են։
Նշվում է, որ ներկայացված տվյալները հաշվարկվել են տեղական Report բյուրոյի կողմից և պաշտոնական վիճակագրություն չեն, ուստի Ուկրաինայում զոհված և անհետ կորած ադրբեջանցիների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել։




























