Boeing Co. ընկերությունը կարող է բեկում տեսնել իր 737 Max ինքնաթիռների վաճառքի հարցում՝ նախագահներ Ջո Բայդենի եւ Սի Ծինփինի այս շաբաթ նախատեսվող հանդիպումից հետո, գրել է Bloomberg-ը։

Չինաստանի կառավարությունը դիտարկում է Boeing 737 ինքնաթիռի մատակարարման պարտավորությունների հրապարակման հնարավորությունը Սան Ֆրանցիսկոյում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ, տեղեկացրել են աղբյուրները։ Պոտենցիալ համաձայնագրի պայմանները դեռ քննարկվում են եւ կարող են փոխվել կամ ձախողվել մինչեւ երկու պետությունների ղեկավարների հանդիպումը, նախազգուշացրել են նրանք։

Չնայած Սպիտակ տունը Չինաստանի հետ ռազմական կապերի վերականգնումը գագաթաժողովում գլխավոր առաջնահերթությունն է համարելու, երկու ղեկավարների հազվադեպ հանդիպումը հնարավորություն կտա վերալիցքավորել նաեւ առեւտուրը աերոտիեզերական ոլորտում։

737 Max-ի մասին համաձայնագիրը կարեւոր բեկում կդառնա Boeing-ի համար այն բանից հետո, երբ ընկերությունը զիջեց առաջատարությունը Չինաստանի շուկայում իր գլխավոր մրցակից Airbus SE-ին։