Թուրքիայի Սամսուն նահանգի ոստիկանությունը Աթաքումի շրջանում իրականացրած գործողությունների ընթացքում ձերբակալել է օտարերկրացի 16 մարմնավաճառի:

Թուրքական Stargundem կայքի փոխանցմամբ` ոստիկանությունը տվյալների հիման վրա գործողություն է սկսել Աթաքումի շրջանի զվարճանքի կենտրոններում եւ հայտնաբերել 11 հայաստանցի, 4 վրացի եւ 1 ղըրղըզստանցի մարմնավաճառի:

Ձերբակալված մարմնավաճառներին Թուրքիայից արտաքսելու համար նստեցրել են ավտոբուս եւ ճանապարհել դեպի սահման: