Թայվանի երկու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները որոշում են ընդունել կղզու ղեկավարի ընտրություններում, որոնք կայանալու են հաջորդ տարվա հունվարին, առաջադրել միասնական թեկնածուի։ Այս մասին տեղեկացրել է Թայվանի Կենտրոնական տեղեկատվական գործակալությունը։
Ինչպես հայտարարել է Գոմինդանի նախագահ Էրիկ Չժուն (չինական անունը՝ Չժու Լիլուն), Թայվանի ժողովրդական կուսակցության հետ բանակցություններում ընդունվել է որոշում կոալիցիա ձեւավորելու եւ ընդդիմությունից միասնական թեկնածու առաջադրելու մասին։ Միեւնույն ժամանակ, որոշումն այն մասին, թե արդյոք այդ թեկնածուն կլինի Գոմինդանի ներկայացուցիչ Հուո Յուին, թե Թայվանի ժողովրդական կուսակցության նախագահ Կե Վենչժեն՝ կընդունվի ընտրողների հարցումների արդյունքների հիման վրա։
Նա նշել է, որ տեխնիկական հարցերը հանրային կարծիքի հարցման իրականացման վերաբերյալ դեռ կարգավորված չեն։ Ինչպես նշել է գործակալությունը, որոշման ընդունման համար քիչ ժամանակ է մնում, բոլոր թեկնածուները պետք է պաշտոնապես գրանցվեն նոյեմբերի 20-24-ին։
Հոկտեմբերի վերջին ընդդիմությունը պայմանավորվել էր կոալիցիա ձեւավորել գալիք խորհրդարանական ընտրություններում։ Դա արվել է, որպեսզի առավելագույնի հասցվի տեղերի քանակը Օրենսդրական յուանի նոր կազմում եւ մարտահրավեր նետվի կառավարող Դեմոկրատական առաջադեմ կուսակցության մեծամասնությանը։





























