Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ի դիմապատկերով մետաղադրամների առաջին խմբաքանակը Կանադայում շրջանառության մեջ կմտնի դեկտեմբերին, տեղեկացրել է CTV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Կանադայի դրամահատարանը երեքշաբթի կներկայացնի թագավորի դիմանկարի դիզայնը, որը կդրոշմվի կանադական բոլոր մետաղադրամների վրա։ Նշվել է, որ միապետի պատկերով մետաղադրամների առաջին խմբաքանակը շրջանառության մեջ կմտնի արդեն դեկտեմբերին։ Կանադայում շրջանառվում են հինգ սենթից մինչեւ երկու դոլարանոց մետաղադրամներ։

Ավելի վաղ Կանադայի դրամահատարանը տեղեկացրել էր, որ 20 դոլար անվանական արժեքով թղթադրամը կունենա Չառլզ III-ի դիմապատկերը, որը կփոխարինի նրա մոր՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի պատկերին։

Չառլզ III-ը Բրիտանիայի գահ է բարձրացել 2022թ. սեպտեմբերի 8-ին մոր՝ Եղիսաբեթ II-ի մահից հետո։ Միապետի թագադրման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 6-ին Վեսթմինսթերյան աբբայությունում (Լոնդոն)։