Դանիան կարող է արգելափակել շուկաներ դուրս գալու ռուսական լցանավերի հնարավորությունը Եվրամիության նոր պլանների համաձայն, տեղեկացրել է Financial Times թերթը, քանի որ Արեւմուտքն ուսումնասիրում է գնային սահմանափակում մտցնելու նոր միջոցներ ռուսական նավթի համար։

«Մեծ յոթնյակի», ԵՄ երկրները եւ Ավստրալիան անցած տարվա դեկտեմբերին սահմանափակումներ են մտցրել ծովայի տրանսպորտով ռուսական նավթի տեղափոխման համար՝ մեկ բարելը 60 դոլար, բայց նավթի համաշխարհային գնի բարձրացումն այս տարի հանգեցրել է այն բանին, որ ռուսական նավթի մեծ մասը վաճառվել է սահմանվածից բարձր գնով։

Դանիան կարգելափակի լցանավերը, նշվել է FT-ի հոդվածում, որում տեղեկացվել է, որ ռուսական ամբողջ նավթը, որն անցնում է Բալթիկ ծովով, կամ մոտ 60 տոկոսը, դեպի միջազգային շուկաներ տանող ճանապարհին անցնում է դանիական նեղուցներով։