Նախագահ Ջո Բայդենը պատրաստ է ստորագրել Ներկայացուցիչների պալատի հավանությանն արժանացած օրինագիծը պետական ֆինանսավորման մասին, եթե այն ընդունի Սենատը, CNN-ին տեղեկացրել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Առաջարկը չի ներառում լրացուցիչ օգնություն Իսրայելին եւ Ուկրաինային։

Պաշտոնյան նաեւ Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին կոչ է արել հրաժարվել «հատկացումների մասին օրինագծերից» եւ աշխատել դեմոկրատների հետ ամբողջ տարվա հատկացումների օրինագծերի ուղղությամբ։ Նա նաեւ Կոնգրեսին կոչ է արել ֆինանսավորում հատկացնել Իսրայելին, Ուկրաինային եւ սահմանային անվտանգությանը։

Ներկայացուցիչների պալատը ընդունել է խոսնակ Մայք Ջոնսոնի օրինագիծը ֆինանսավորման մասին, որպեսզի կանխի կառավարության աշխատանքի դադարեցումը։

Այն ընդունվել է 336 կողմ, 95 դեմ ձայներով, ընդ որում՝ 209 ձայն պատկանել է դեմոկրատներին։ Օրինագծին դեմ են եղել 93 հանրապետական եւ երկու դեմոկրատ։

Այժմ Սենատը պետք է հավանություն տա այս միջոցին մինչեւ ուրբաթ։ Երկփուլ պլանը մինչեւ հունվարի 19-ը երկարացնում է այնպիսի գերակայությունների ֆինանսավորումը, ինչպիսին են ռազմական շինարարությունը, վետերանների գործերը, տրանսպորտը, բնակարանային հարցը եւ էներգետիկայի նախարարությունը։