Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը զայրացել է Բելգիայի խորհրդարանի նախագահ Էլիան Թիլյեի վրա՝ նրան մեղադրելով այն բանում, որ նա «աչք է փակում ՀԱՄԱՍ-ի ռազմական հանցագործությունների վրա»՝ հրաժարվելով ցուցադրել իսրայելական տեսանյութը հոկտեմբերի 7-ի գրոհի մասին։
«Խորհրդարանում տեսանյութը չցուցադրելու իր որոշմամբ, որը պատկերում է ՀԱՄԱՍ-ի գազանությունները, Բելգիայի խորհրդարանի նախագահ Էլիան Թիլյեն աչք է փակում ՀԱՄԱՍ-ի կատարած ռազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ իրականացրած հանցագործությունների վրա։
Սա քարոզչական տեսանյութ չէ, այլ ֆիլմ, որն ստեղծվել է հենց ահաբեկիչների նկարահանած կադրերի հիման վրա, որոնք ցույց են տալիս, որ առանց խտրականության սպանվում են իսրայելցի խաղաղ բնակիչները։
ՀԱՄԱՍ-ի հանցագործությունների վրա աչք փակելը հավասարազոր է Իսրայելի պաշտպանության իրավունքի անտեսմանը ահաբեկչական կազմակերպությունից, որն ավելի վատն է, քան ԻԼԻՊ-ը»։
Իսրայելի դիվանագիտական ջանքերի շրջանակում նա խնդրել է ցուցադրել ֆիլմը, որը նկարահանել են իսրայելական իշխանությունները, որտեղ ցուցադրվում է ՀԱՄԱՍ-ի իրականացրած բռնությունը հոկտեմբերի 7-ին Իսրայելի տարածքի դեմ հարձակման ժամանակ։





























