Մարդկանց առողջական խնդիրների 50%-ը հիմնականում պայմանավորված է նրանց ապրելակերպով։ Այս մասին նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով անչափահասների կողմից չարաշահվող էներգետիկ ըմպելիքների վերաբերյալ պատգամավորների հարցերին։։
Այսինքն՝ առողջ ապրելակերպի (սպորտ, առողջ և որակյալ սնունդ, ինչպես նաև վնասակար սովորությունների բացակայություն) դեպքում առողջության պահպանումը երաշխավորված է։
«Բժիշկները կարող են մեզ բուժել այս կամ այն հիվանդություններից, բայց առողջություն չեն կարող պարգևել»,- ասել է Ավանեսյանը։
Ըստ նրա, մանկապարտեզներում և դպրոցներում հատուկ ուշադրություն է դարձվում երեխաների սննդին։
Գործում է նաև ակտիվ քարոզարշավ, որը վերաբերում է ոչ միայն առողջությանը վնաս խմիչքներին, այլև սննդին և շատ այլ բաների:



























