Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան հայտնել է, որ Եգիպտոսի, Լիբանանի, Հորդանանի եւ Հորդանան գետի Արեւմտյան ափի տնտեսությունները տուժում են Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ Գազայի հատվածում ընթացող պատերազմից։
Ինչպես նշել է Գեորգիեւան Reuters գործակալությանը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում, հակամարտությունը ամայացնում է նաեւ Գազայի հատվածը եւ լուրջ ազդեցություն թողնում Հորդանան գետի Արեւմտյան ափի տնտեսության վրա, ինչպես նաեւ դժվարություններ է ստեղծում հարեւան երկրների համար՝ կապված տուրիզմի չեղարկվելու եւ էներգիայի արժեքի բարձրանալու հետ։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը «լրջորեն դիտարկում է» Եգիպտոսի վարկավորման ծրագիրը 3 մլրդ դոլարով ավելացնելու հնարավորությունը՝ կապված պատերազմի առաջացրած տնտեսական դժվարությունների հետ։





























