Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկացրել է, որ Թբիլիսիի կենտրոնում կորցել է իր Գոմբորա անունով շանը։
«Գոմբորային կորցրել եմ Մզիուրի/Ճավճավաձեի շրջակայքում։ Նրա վզին գորշ թոկ կա։ Կապվեք մեզ հետ, եթե գտնեք»,- գրել է Զուրաբիշվիլին սոցցանցի իր էջում։
Վրաստանի նախագահին բազմիցս նկատել են մայրաքաղաքի կենտրոնական այգիներում շան հետ զբոսնելիս։ Զուրաբիշվիլին փողոցային շանը վերցրել էր Գոմբորայի լեռնանցքում, որը Կախեթի շրջանում է, 2018թ. ընտրարշավի ժամանակ։





























