Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաբազայի ճառագայթային, քիմիական և կենսաբանական (ՌՔԿ) պաշտպանության ստորաբաժանումը ուսուցման ձմեռային ժամանակահատվածի սկզբում բարձր լեռնային զորավարժարանում վարժանքների շրջանակում   հետախուզական և իրադրության մոնիթորինգի խնդիրներ կիրականացնի։ Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Մասնագետները կիրականացնեն ՌՔԿ հետախուզություն՝ պոտենցիալ վտանգավոր թունավոր նյութեր  հայտնաբերելու նպատակով, հողի նմուշներ կվերցնեն և հատուկ սարքավորումների միջոցով այն վերլուծության կենթարկեն։

Տարածքում պայմանականորեն վարակված տեղամասերի հայտնաբերման դեպքում դրանք կտեղայնացվեն, այնուհետև զինվորականները կիրականացնեն ենթակառուցվածքային օբյեկտների և ռազմական տեխնիկայի ապագազացում, ախտահանում, ապաակտիվացում։ Թունավոր նյութերի ազդեցությանը (շնչահեղձություն, այրվածքներ) պայմանականորեն ենթարկված անձնակազմին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն։

Հաղորդվում է նաև, որ Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի  ռազմաբազայի վերանորոգման վաշտի ստորաբաժանումն ավարտել է հատուկ և ռազմական տեխնիկայի տեխնիկական սպասարկումն ու փոխադրումը շահագործման ձմեռային ռեժիմի։ Մեկ ամսվա ընթացքում  վերանորոգման վաշտը աշխատանքներ է կատարել տեխնիկայի սպասարկման ուղղությամբ՝ ստուգվել են կառավարման համակարգերը, շարժական մասերը և մասնագետների գործիքների ֆունկցիոնալությունը։ Ստուգվել են նաև ագրեգատները, հանգույցները, վառելիքի և էլեկտրականության մատակարարման համակարգերը, ընդհանուր առմամբ սպասարկվել են տեխնիկայի հազարից ավելի ֆունկցիոնալ տարրեր։