Հինգշաբթի Թուրքիայի Կենտրոնական բանկը բարձրացրել է տոկոսադրույքը՝ 25-ից հասցնելով 40 տոկոսի, նշվել է բանկի՝ նիստից հետո արված հայտարարությունում։

«Ընդունվել է տոկոսադրույքը 500 բազիսային կետով բարձրացնելու որոշում՝ մինչեւ 40 տոկոս»,- նշվել է հայտարարությունում։

Հոկտեմբերի վերջի նիստում ԿԲ-ն տոկոսադրույքը 30-ից բարձրացրել էր 35 տոկոսի։