Ոստիկանության Վայոց  ձորի մարզային վարչության եւ Վայքի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա սեպտեմբերի 26-ի գիշերը, մուտքի դռան փականը կոտրելու եւ միջնապատը քանդելու միջոցով Վայքի Ջերմուկի խճուղու վրա գտնվող բջջային հեռախոսների վերանորոգման արհեստանոցից գողացել է տարբեր տեսակի 8 բջջային հեռախոս` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:

Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: