Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 25-ի երեկոյան, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել 43-ամյա Կարո Փ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավանի գերեզմանատան հարակից տարածքից գողացել է թուջե խողովակներ:

Կատարվում է հետաքննություն: